2014թ. մայրաքաղաքում կգործարկվի 5 շախմատի դպրոց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ սեղմ ժամկետում ներկայացնել 2014 թվականին մայրաքաղաքում շախմատի հինգ նոր դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: