Շվեյցարիան պետք է հարգի ազատ տեղաշարժի մասին եվրոպական օրենքները: Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը` մեկնաբանելով կայացած հանրաքվեի արդյունքները, ըստ որի` շվեյցարացի ընտրողների գրեթե կեսը կողմ են քվեարկել ներգաղթային քաղաքականության խստացման նախաձեռնությանը, այդ թվում նաեւ ԵՄ երկրների նկատմամբ:
«ԵՄ-ն հարգում է Շվեյցարիայի ժողովրդի կամքը, սակայն Շվեյցարիան պետք է հարգի քաղաքացիների ազատ տեղաշարժման եվրոպական օրենքները», - հայտարարել է Ասելբորնը` Բրյուսելում ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման բացմանը:
Նա հաստատել է, որ Շվեյցարիայի հանրաքվեի հարցն արտահերթ ընդգրկվել է նախարարական հանդիպման օրակարգում, քանի որ այն կարող է պահանջել Շվեյցարիայի հետ ԵՄ-ի տնտեսական համաձայնագրերի վերանայում:
Հիշեցնենք, որ շվեյցարացիների 50,4%-ը կողմ է քվեարկել ներգաղթային քաղաքականության խստացման նախաձեռնությանը:
Շվեյցարացիները հավանություն են տվել ԵՄ երկրների նկատմամբ ներգաղթային քաղաքականության խստացմանը




























