Իտալիայում Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հերթական դատավարությունն է սկսվում։ Այս անգամ նրան մեղադրում են 2007թ. սենատորներին կաշառելու համար։

Քննության վարկածով՝ քաղաքական գործիչը կաշառք է տվել այն ժամանակվա վարչապետ Ռոմանո Պրոդիի կոալիցիայի պատգամավորներին։ Ընդ որում՝ սենատոր Սերջիո դը Գրիգորիոն խոստովանել է դա, հայտնում է «Էխո Մոսկվին»։

Հաղորդվում է, որ Բեռլուսկոնիի գործողությունները հանգեցրել էին Պրոդիի հրաժարականին։ Նշենք, 77-ամյա քաղաքական գործիչը մեղքը չի ընդունում։