Կորեայի Հանրապետությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել կոլեկտիվ ինքնապաշտպանության համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերից, որոնք ապակայունացնում են Հյուսիս-Արեւելյան Ասիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել է Կորեայի ՊՆ մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ թեեւ Տոկիայի քայլերն արտոնված են Վաշինգթոնի կողմից, Հարավային Կորեան ու ասիական այլ երկրներ դա վերառազմականացում են համարում, որը տագնապի զգացում է առաջացնում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ Կորեական թերակղզու՝ ճապոնական օկուպացիայից հետո Սեուլի ու Տոկիոյի հարաբերություններում չլուծված խնդիրներ են մնում, այդ թվում՝ տարածքային:




























