Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները, փետրվարի 11-ին` ժամը  09:30–ի  դրությամբ բաց են եւ անցանելի:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: