ԱՄՆ ԶՈւ հատուկ գործողությունների հրամանատարությունը ղեկավարող ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը «Ալ-Կաիդայի» ղեկավար Ուսամա բան Լադենին ոչնչացնելուց տասնմեկ օր անց հրամայել է ոչնչացնել մարմնի լուսանկարները կամ դրանք հանձնել ԿՀՎ-ին: Այս մասին հայտարարել են ամերիկյան Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, որոնց տրամադրության տակ է հայտնվել համապատասխան էլեկտրոնային նամակը:
Փաստաթուղթը մասամբ է գաղտնազերծվել, դրանում բացակայում են որոշ անուններ, պաշտոններ ու տարեթվեր:
Հիշեցնենք, որ 2011-ի մայիսի երկուսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «Ալ-Կաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենը սպանվել էր Պակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Աբոտաբադում:
Մաքրեյվենի նամակը թվագրված է 2011-ի մայիսի 13-ին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























