Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 10-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում` հատակին, հայտնաբերվել է 67-ամյա Հ. Գ.-ի դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























