Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 10-ին ժամը 21.26-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Յ. Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Ս. Բ.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























