Ֆրանսիական կոսմետիկական L’Oreal ընկերությունը եւ մթերք արտադրող շվեյցարական Nestle-ն հավանություն են տվել գործարքին, համաձայն որի՝ L’Oreal-ը Nestle-ից կգնի 48,5 միլիոնի իր բաժնետոմսեր կամ կանոնադրական կապիտալի 8% -ը, ասված է  Nestle-ի հաղորդագրությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բաժնետոմսերի հետգնումը L’Oreal-ը մասնակի կիրագործի Nestle-ի հետ  համատեղ ձեռնարկության՝ շվեյցարական մաշկի խնամքի Galderma միջոցներ արտադրող ընկերության բաժնետոմսերի 50%-ից հրաժարվելով, որի դիմաց Nestle-ն L’Oreal-ի 21,2 մլն բաժնետոմս կտա:

Մնացած 27,3 մլն բաժնետոմսերը ֆրանսիական ընկերությունը կվճարի 3,4 մլրդ եվրո դրամական միջոցներով: Գործարքի արդյունքում  L’Oreal-ում  Nestle-ի բաժնեմասը 29,4% -ից կկրճատվի 23,29%-ի, իսկ Բեթանկուր-Մայերի ընտանիքի բաժնեմասը 30,6%-ից կհասնի 33,31%: