65 տարվա մեջ առաջին անգամ կայացել են Չինաստանի ու Թայվանի միջեւ բանակցություններ՝ նախարարական մակարդակում:

Հաղորդվում է, որ երկու երկրների միջեւ պատմական հանդիպումւը կայացել է Նանկինում: Դա երկու երկրների միջեւ բարձր մակարդակում առաջին հանդիպումն է՝ 1949-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ Թայվանը սկսեց ղեկավարել սեփական վարչակազմը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երկու կողմերն էլ կառուցողական դիրքորոշմամբ են մասնակցում բանակցություններին: