Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 12.40-ին, 30-ամյա Լեւոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Բացի այդ, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, 50-ամյա Վարդան Չ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 168, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ եւ «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























