Ոստիկանության ծառայողները, փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 32-ամյա Արմեն Ա.-ին եւ 30-ամյա Վարդան Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Արմեն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված, «B-8» գրառմամբ 45 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց են եւ պատկանում են իրեն, իսկ Վարդան Կ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 սմ երկարության ծալովի դանակ, շեղբի երկարությունը` 9,5 սմ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: