Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողները, փետրվարի 9-ին, ժամը 13.15-ին, Նորատուս գյուղից բերման են ենթարկվել 50-ամյա Արթուր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 3-րդ մասի մեղադրանքով: