Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, փետրվարի 9-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով: