«Ռոստելեկոմ» ընկերությունը իր բաժանորդներին խոստանում է առկա ծառայությունների կատարելագործում, նաեւ բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք իրենց նորարարությամբ բաժանորդների առօրյան կդարձնեն ավելի հետաքրքրիր եւ բովանդակալից, եւ իրենց տեսակի մեջ կլինեն նախադեպը չունեցող: Այս մասին, NEWS.am-ի հետ հարցազրույցում նշել է հեռահաղորդակցության ոլորտի ՀՀ խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Հայաստանի ինտերնետի շուկայում, հատկապես Երեւանում արդեն լուրջ մրցակցություն է նկատվում, իսկ ընդամենը հինգ տարի առաջ մարդիկ «երազում» էին արագ ու մատչելի ինտերնետի մասին: «Ռոստելեկոմը» այն ընկերությունն է, որ իր ծառայություններն սկսեց մանրածախ շուկայում առաջարկել, երբ այնտեղ արդեն ձեւավորել էր մրցակցությունը: Հաջողությունների հասնո՞ւմ եք, եւ գոհացո՞ւցիչ են ցուցանիշները:
Այո, դուք իրավացի եք, վերջին 3 տարիների ընթացքում ինտերնետից օգտվողների քանակը Հայաստանում զգալի աճել է: Հաշվի առնելով, մեր տեղական շուկայի ծավալը եւ շուկայում ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերությունների քանակը, կարելի է ասել, որ ինտերնետ հասանելիության շուկան մրցակցային է: Մեր թիրախային սպառողը արդեն կարիք ունի ոչ թե զուտ ինտերնետի, այլ այս ծառայության բարձր որակի եւ անհատական սպասարկման: Մենք շուկայում դիրքավորվում ենք, որպես նորագույն տեխնոլոգիաներով ծառայություններ մատուցող ընկերություն, այսպիսով հավատարիմ ենք մնում մեր կարգախոսին` նոր հնարավորություններ մեր բաժանորդների համար: Մասնավորապես մեր կողմից կիրառվող տեխնոլոգիան ամենաարդիականն է աշխարհում, որի միջոցով սպառողը հնարավորություն ունի ստանալ այնպիսի կապի արագություն, որը կբավարարի վերջինիս նույնիսկ վաղվա պահանջները: Չմոռանանք, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը բարձորակ ծառայություններ է մատուցում կորպորատիվ եւ միջօպերատորական շուկայում սկած 2009թ-ից, վերջին տարիներին սահուն անցում կատարելով նաեւ մանրածախ շուկա:
Ինչ վերաբերում է ցուցանիշներին, Ստիվ Ջոբսն ասել է. «Զբաղվեք սիրելի գործով, քանի որ աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է», մենք սիրում ենք մեր աշխատանքը, հետեւում մեր երազանքին, եւ հասնելով մեր առջեւ դրված խնդրին կանգ չենք առնում` մշտապես ձգտելով ավելիին եւ նոր նպատակներ սահմանում մեզ համար:
Հայաստանում ինտերնետ կապի մեծածավալ անջատումները ցավոք հաճախակի երեւույթ են, Ձեր ընկերությունն էլ զերծ չի մնացել նման խնդիրներից: Ի՞նչ գործողություններ եք պատրաստվում իրականացնել, որ ասենք Վրաստանում մալուխի խափանման պատճառով օգտատերերը խնդիրներ չունենան:
Ցավոք, այսօր ելնելով մեր աշխարհաքաղաքական դիրքից, մենք ունենք սահմանափակ հնարավորություններ համաշխարհային ցանցին միանալու առումով: Սակայն պետք է նշել, որ վերջին տարիների ընթացքում վիճակը էականորեն բարելավվել է, այդ թվում նաեւ մեր ընկերության կողմից իրականացված ներդրումների շնորհիվ: Ներկայումս մեր ցանցը փոխկապակցված է մի քանի մալուխային համակարգերի հետ, որոնց միջոցով ապահովվում է միջազգային կապուղիների հուսալիությունը: Իհարկե լինում են դեպքեր երբ վնասվում են մալուխներ Վրաստանի կամ մեկ այլ տարանցիկ երկրի տարածքում, եւ մալուխների վերականգնման ընթացքում նկատվում է ծառայության մասնակի սահմանափակում, սակայն այդ ժամանակահատվածում եւս մեր բաժանորդները կարողանում են օգտվել ինտերնետ ծառայությունից, ի հաշիվ պահուստային կապուղիների առկայության, որն էլ մեր մրցակցային առավելություններից մեկն է:
Ներկայումս «Ռոստելեկոմը» արտաքին հիմնական կապի քանի՞ մալուխ է տնօրինում, եւ ո՞ր երկրներից են դրանք մուտք գործում Հայաստան:
Մեր ընկերությունը փոխկապակցված է 4 միջազգային օպերատորների հետ` իրանական պետական օպերատորի հետ հարավում եւ երեք վրացական օպերատորների հետ հյուսիսում: Նշված օպերատորները հանդիսանում են տարածաշրջանի հիմնական մալուխային կապի մատակարարները:
Ինչ աշխատանքներ են իրականացվում լոկալ թրաֆիկը ավելացնելու եւ այսպիսով միջազգային կապուղիներից կախվածությունը նվազեցնելու առումով:
Համաձայն վիճակագրական տվյալների, ինտերնետ ծառայության բաժանորդները հիմնականում օգտվում են օտարերկրյա կոնտենտից եւ դրանից ելնելով, մեր թրաֆիկի մեջ գերակշիռ մաս է կազմում արտաքին թրաֆիկը: Մեր կողմից կատարված աշխատանքների արդյունքում հաջողվեց մեզ մոտ լոկալիզացնել այնպիսի ընկերությունների կոնտենտ, ինչպիսին են Google/Youtube, Mail.ru/Odnoklasniki, Rutube եւ այլն: Այսպիսով, մենք մեր բաժանորդների համար տվյալ կոնտենտի մասով գեներացնում ենք լոկալ թրաֆիկ, որն էլ կազմում է ընդհանուր թրաֆիկի մեծ մասը: Առաջիկայում պատրաստվում ենք լոկալիզացնել նաեւ այլ ընկերությունների կոնտենտներ, որի մասին հավելյալ կտեղեկացնենք մեր բաժանորդներին:
Վերջերս հաճախակիացել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիրտուալ բախումները: Արդյոք, Ձեր ընկերության ցանցերի վրա էլ են հարձակումներ գրանցվե՞լ:
Ցավոք, վիրտուալ բախումները անխուսափելի են դարձել ամբողջ աշխարհում,եւ այս առումով, Հայաստանը բացառություն չէ, առավել եւս ուենալով Ադրբեջանի նման հարեւան, որի հետ ունի հակամարտություն, որը տեղափոխվել է նաեւ վիրտուալ աշխարհ: ՀՀ-ում ՏՏ անվտանգություն ոլորտում մշտապես քայլեր են ձեռնարկվում հայկական կայքերը պաշտպանելու ուղղությամբ` հնարավորինս զերծ պահելու համար ադրբեջանական եւ այլ երկրների հաքերների հարձակումներից: Մեր կողմից եւս տեղակայված ՏՏ անվտանգության համակարգերը մշտապես կատարելագործվում են, որը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ լուրջ խնդիրներից:
Առաջիկայում ինչպիսի՞ ծառայություններ եք նախատեսում շուկայում առաջարկել, որոնք նորույթ կլինեն:
Կարեւոր եմ համարում նշել, որ մեր կողմից մշտապես լայնածավալ հետազոտություններ են տարվում մեր գործող եւ պոտենցիալ հաճախորդների չբացահայտված կարիքիների ուսումնասիրման նպատակով, որն էլ խթան է հանդիսանում նոր պրոդուկտների ստեղծման համար: Չմոռանանք, որ «Ռոստելեկոմը» բացի ինտերնետ մատակարարող ընկերությունից, նաեւ ԱյՓի հեռուստատեսության նոր խոսք է Հայաստանում: Մեր գործընկերոջ հետ համատեղ ներկայացնելով, նոր սերնդի հեռուստատեսություն, որը բացի տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելուց, լայն հնարավորություն է ընձեռում օգտվել մի շարք այլ ծառայություններից ինչպես տեսավարձույթը, սոցիսալական ցանց ինտերնետից, նորությունները եւ այլն: Համաձայնեք, այս պարագայում հեռուստադիտողն է իր եթերը կառավարողը: Մենք նորարարական քաղաքականություն վարող ընկերություն ենք եւ մեր բաժանորդներին հասանելի ենք դարձրել աշխարհի ամենաարդիական ծառայությունները: Մասնավորապես մեր կողմից վերջերս ներդրված IPAD-ի համար tvrt.am հավելումը հայաստանյան շուկայի համար աննախադեպ ծառայություն, պատկերացրեք մեր հաճախորդների սիրված ֆիլմեր, շոու-ծրագերը, մուլտֆիլմերը արդեն իսկ իրենց IPAD-ում: Նոր ծառայությունների ներդրման հետ մեկտեղ մենք մշտապես բարելավում ենք մեր ծառայությունների եւ սպասարկման որակը, հիմք ընդունելով եւ կարեւորելով յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը: Իհարկե, ինչպես ցանկացած օպերատոր, որը նոր է մուտք գործում մանրածախ շուկա, մենք եւս ունենում ենք տեխնիկական խնդիրներ, սակայն այդ խնդիրները ընկերության անձնակազմի ուշադրության կենտրոնում են եւ կարճ ժամանակահատվածում իրենց լուծումն են ստանում:
«Ռոստելեկոմը» չի սահմանափակվում եղած առաջարկներով, մենք մեր բաժանորդներին խոստանում եմ ենք առկա ծառայությունների կատարելագործում, եւ իհարկե կան բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք իրենց նորարարությամբ կդարձնեն մեր բաժանորդների առօրյան ավելի հետաքրքրիր եւ բովանդակալից, եւ իրենց տեսակի մեջ կլինեն նախադեպը չունեցող... եւ այս ամենը շատ մոտ ապագայում:




























