Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմացի մայթին՝ Ավան Առինջ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասում, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Տարածքում այսօր՝ փետրվարի 11-ին, վաղ առավոտյան, հայտնաբերվել է 33-ամյա Կարեն Վերդյանի դին: Դիակի զննությամբ բռնության հետքեր ճեն հայտնաբերվել:
Մեզ հաջողվեց պարզվել, որ երիտասարդ տղամարդը ամուսնացած էր, ուներ որդի, ապրում էր հոր եւ մոր հետ: Նա չէր աշխատում եւ ճանաչողների պնդմամբ՝ սեր ուներ ալկոհոլի նկատմամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



























