Հայաստանի «Կամհուդ» ու «Ալագյազ» ուսումնամարզական համալիրներում սկսվել են Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինվորականների մարտավարական վարժանքները: Միջոցառումներին մասնակցում են ավելի քան 600 զինծառայողներ ու 200 միավոր ռազմատեխնիկա:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ՀՌՇ-ի մամուլի ծառյությունից, վարժանքների նպատակն է զինվորականներին սովորեցնել տարբեր կլիմայական պայմաններում մարտավարական գործողություններ կատարել: