Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում այսուհետ կգործի  քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները գրասենյակում հնարավորություն կունենան ստանալ մասնագիտացված խորհրդատվություն եւ աջակցություն, կատարել վճարումներ ըստ հարուցված կատարողական վարույթների: Սպասարկման գրասենյակն, ըստ էության, կոչված է քաղաքացիներին արագ եւ կենտրոնացված ծառայություններ մատուցելուն:

Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակի հեռահոսահամարն է 060-57-04-48, ներքին համարը՝ 00199:

Թեժ գծի հեռախոսահամարն է 34-22-29: