Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի զուգարանում  այսօր՝ փետրվարի 11-ին, մի գործով պատասխանողի վրա դուռը կողպել են: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Անի Թորոսյանը:

«Այսօր Էջմիածնի դատարանի աշխատակիցները զուգարանի դուռը բանալիով փակել էին թիվ ԱՐԴ1/0880/02/11 գործով պատասխանող Անգին Մովսիսյանի վրա, այն պատճառով, որ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից: Բոլորի ներկայությամբ տիկինը սկսեց աղմկել ու պահանջել աշխատակազմի ղեկավարին: Ըստ իր խոսքերի , երբ մտել է ներս, իրեն ասել են, որ չի թույլատրվում քաղաքացիներին օգտվել դատարանի զուգարանից: Երբ տիկին Անգինը չլսելով աշխատակցին, ներս է անցել՝ իրեն ասել են, թե «հիմա դուռը կփակեմ, կիմանաս» ... Հետո հարկադրված ներսից սկսել է հավածել փակ դռանը այնքան, մինչեւ բացել են...»