Թուրքիան միշտ փորձելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմ դառնալ, բայց հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները, այդ թվում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, դա թույլ չեն տա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան խնդրահարույց երկիր է դառնում նաեւ ԵՄ-ի համար: Ավելին, Անկարան անկանխատեսելի է դառնում իր դաշնակիցների համար:
«ԵՄ-ն միշտ փորձում է Թուրքիային զսպաշապիկի մեջ պահել: Թուրքիայի համար կան որոշակի շրջանակներ, որոնցից նրան թույլ չեն տալիս դուրս գալ»,-ընդգծել է փորձագետը:
Հովսեփյանը նաեւ նշել է, որ Արեւմուտքի առաջնորդների վերջին հայտարարությունները նպատակ են ունեցել ցույց տալ, որ Թուրքիան, իր ներկա վարքով, տեղ չունի Եվրոպայում:




























