Երեւանի 28-ամյա բնակիչ Արամ Հ.-ն մեղադրվում է ապօրինաբար կանեփի բույսի թփեր ձեռք բերելու եւ մարիխուանա տեսակի թմրամիջոց պատրաստելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Անցած տարվա հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում Արամը «Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի հարակից այգուց քաղել է կանեփի բույսի թփեր եւ պատրաստել զգալի չափով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը պահել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի սրահում:
Արամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով:
Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում:




























