Փրկարար ծառայությունը փետրվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 33 UD 471 պետհամարանիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը եւ ուղղել ավտոմեքենան: