«Հրապարակը» գրում է. «Երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ եւ խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին: Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետեւող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին.

«Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարեն, իմանա՞ն. հո գաղութ չի՞, ԱԺ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չե՞նք, որ մեր ամեն քայլին հետեւեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչնե՞րս են ստուգում»: Ինչի՞ չեք հարցը ԱԺ նիստի ժամանակ բարձրացնում, այլ էսպես` միջացքներում, լրագրողների «դոշին» լաց եք լինում: «Ասենք, որ ի՞նչ անենք, ուշ է, խիարն արդեն թարս է աճել»: