Հարավային Կորեայի ներկայացուցիչները մեկնել են սահմանամերձ Փհանմունջոմ գյուղ` ԿԺԴՀ-ի հետ յոթ տարվա մեջ առաջին անգամ բարձր մակարդակով երկկողմ բանակցություններն անցկացնելու համար:
Ըստ վերլուծաբանների` կողմերը պետք է քննարկեն բաժանված ընտանիքների հանդիպումների եւ Հյուսիսային Կորեայի հանգստավայրեր հարավկորեացի զբոսաշրջիկների կրկնվող մուտքի թույլտվության հարցեր, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով The New York Times-ը:
Նշվում է, որ բանակցություններն սկսվել են առավոտյան 10.05-ին: Հարավային Կորեան ներկայացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Կիմ Գյու Հենը, իսկ ԿԺԴՀ-ն` Միացյալ ճակատի պետի տեղակալ Վոն Դոն Ենը: Հարավային Կորեայի պատվիրակությունը սահման էր ուղեւորվել առավոտյան 7.30-ին:




























