Ամերիկյան Վաշինգթոն նահանգի ղեկավար Ջեյ Ինսլին ժամանակավորապես արգելել է մահապատժի իրականացումը:

«Պատժի բարձրագույն ձեւի շուրջ չափազանց շատ վիճաբանություններ կան, այդ համակարգում այսօր չափազանց շատ թերություններ կան, իսկ նման անկատար համակարգի համար խաղադրույքները շատ բարձր են»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վաշինգթոնի նահանգապետը:

«Քանի դեռ ես զբաղեցնում են Վաշինգթոնի նահանգապետի պաշտոնը, մահապատիժները կյանքի չեն կոչվելու»,-ասել է Ինսլին, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով наThe New York Times-ը: