Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 11-ին, ժամը 00.20-ին,Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին եւ հրավիրել 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արթուր Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Ռոբերտ Հ.-ն Վ. Սարգսյանի փողոցում գտնվող մի հյուրանոցի համարներից մեկում, հանդիպման ժամանակ, գողացել է սեղանին դրված իր բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























