Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 12-ին Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին նրան աջակցելու են եկել մոտ երեսուն քաղաքացիներ: Նրանք իրենց հետ բերել են պաստառներ՝ «Արգիշտի, մենք քո հետ ենք», «Ձեռքերդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Բոլորս հանուն մեկի, մեկը՝ հանուն բոլորի» գրություններով։ (ֆոտոռեպորտաժ)
Սա քրեական գործով առաջին դատական նիստն է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 շենքի բնակիչներին աջակցություն հայտնած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, թե տեղի ունեցած ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:
2013թ. նոյեմբերի 7-ին Կիվիրյանի դեմ ՀՔԾ-ն ներկայացեց եւս մեկ մեղադրանք՝ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանցագործության մասին սուտ մատնություն, որը հունվարի 13-ին հանվեց, Ա. Կիվիրյանին առաջարկվեց համաներում, որից նա հրաժարվեց:



Լուսանկարներըը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























