Ռումինիան Մոլդովայի բնակիչներին անձնագրեր տրամադրելու հարցում «սեղմել է արգելակը», LookTV-ի եթերում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն, որը նշել է, որ Բուխարեստը կանի ամեն ինչ՝ Եվրասիական միությանը Մոլդովայի անդամակցումը կանխելու համար:
Բեսեսկուն ընդգծել է, որ ՄՀ բնակչության ընդամենը 15-20-ն է ցանկանում միավորվել Ռումինիային, ինչը նշանակում է, որ այդ ծրագիրը հենց վաղը իրագործելի չէ, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով մոլդովական մամուլը:
Ըստ նրա՝ Բուխարեստը Մոլդովայի բնակիչներին անձնագրեր տրամադրելու հարցում «սեղմել է արգելակը» եւ սկսել է կրճատել ուսանողների կրթաթոշակները:
«Ինձ ամենից շատ զարմացրեց, որ երկու վարչապետները քննարկել են կրթաթոշակների նվազեցումը: Ես կբարձրացնեի դրանք», - ասել է նա:
Ընդ որում՝ նախագահը պնդում է, որ Ռումինիան Մոլդովային Եվրասիական միություն մտնելու այլընտրանք է առաջարկում: Կոմունիստական կուսակցության վարկանիշը Քիշնեւում, ըստ հարցումների, 46 տոկոս է, եւ այն կողմ է Եվրասիական միությանը: Ռումինիան այլընտրանք է առաջարկում»:




























