ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգում մունիցիպալ ոստիկանության ստեղծման հարց չկա, NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ   ոստիկանության նոր ստորաբաժանման ստեղծման մասին գրել էր «Ժամանակ» օրաթերթը, ըստ որի՝ «հանվելու է մարզային եւ համայնքային ոստիկանապետի պաշտոնն ընդհանրապես: Ավելի կոնկրետ` անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության: Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ վարչական շրջաններում եւ մարզերում ստեղծվելու են առանձին «փոքր ոստիկանություններ», որոնց ղեկավարները ոստիկանապետից բացի` ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին»։