Ռուսաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը համալրվել է  «4++» սերնդի 12 նորագույն Սու-35Ս բազմաթիրախ կործանիչներով: Օդանավերը տրվել են 23-րդ ավիացիոն գնդին (Խաբարովսկի երկրամաս), հայտնում է rbc-ն:

Կործանիչների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր՝ Ամուրի  Կոմսոմոլսկի Յու. Գագարինի անվան ավիացիոն գործարանում, որն էլ արտադրել է կործանիչները: Արարողությանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որն աշխատանքային այցով Ամուրի  Կոմսոմոլսկում էր, եւ «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի նախագահ Միխայիլ Պողոսյանը: