Հունաստանում ձերբակալվել են Թուրքիայում օրենքից դուրս գործող «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) 4 անդամի։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Հունաստանի մայրաքաղաքում ոստիկանությունը մի քանի հասցեներում գործողություններ է իրականացրել, որի ժամանակ ձերբակալվել են Թուրքիայի 4 քաղաքացի։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածները DHKP-C-ի անդամներ են, որոնց մեջ են 1996-ին թուրք խոշոր գործարար Օզդեմիր Սաբանջըին սպանած Իսմաիլ Աքքոլը եւ DHKP-C-ի ղեկավարներից Հուսեյն Ֆեւզի Թեքինը։
Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։




























