Ռումինիայի խտրականության դեմ պայքարի հարցերով ազգային խորհուրդը երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին տուգանել է 600 լեյով: Դրա պատճառը նրա այն արտահայտություններն էին, որ գնչուները չեն ցանկանում աշխատել ու բարգավաճում են գողության միջոցով:

Սկզբում խորհուրդը մտադիր չէր դիտարկել նախագահի գործը, քանի որ հայտարարությւոններն արվել էին Ռումինիայի տարածքից դուրս: Սակայն երկրի Գերագույն դատարանը պնդել է, որպեսզի գործը քննվի:

Ռումինիայի նախագահի խոսքերը իրավապաշտպան կազմակերպությունները դժգոհության պատճառ էին դարձել: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Սա Բեսեսկուի առաջին տուգանքը չէ՝ գնչուներին վիրավորելու համար: