Ամերիկյան երեք նահանգներում ձնահյուսը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Օրեգոնում ձյան զանգվածը ծածկել է մի խում լեռնադահուկորդների, վեց մարզիկների հաջողվել է փրկել, երկուսը մահացել են, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Եվս մեկ դահուկորդի դին ձյան տակից դուրս են բերել Քոլորադոյում:

Այսպիսով, ԱՄՆ-ում այս լեռնադահուկային սեզոնի ընթացքում ձնահյուսերի զոհ է դարձել մոտ 12 մարդ:

ԱՄՆ տարածաքում մեծ քանակությամբ ձյան տեսքով տեղումներն ավելի գայթակղիչ են դարձել լեռնադահուկորդների ու սնոուբորդիստների համար, հաղորդում են օտարերկրյա լրատվամիջոցները: