Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 60-ամյա բնակիչ Հրաչիկ Մ.-ն մեղադրվում է քրոջը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 4-ին Չարենցավանում: Հրաչիկ Մ.-ն աղջկա՝ Աննա Մ.-ի տանը, կենցաղային հարցի շուրջ վիճել է քրոջ՝ Արեւհատ Օ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Հրաչիկ Մ.-ն ծեծի է ենթարկել քրոջը՝ ճակատի եւ քթի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
Հրաչիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանք՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանք՝ երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 14-ին:




























