Մոլդովան մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ԱՊՀ-ում Տուրիզմի տարվան եւ այս տարվա գործողությւոնների ծրագրում երկրի համար կարեւոր է հենց ընդհանուր զբոսաշրջային արդյունքը, որը կհետաքրքրեր ԱՊՀ երկրների զբոսաշրջիկներին: Այս մասին այսօր հայտարարել է Մոլդովայի Զբոսաշրջության ազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Ստանիսլավ Ռուսսուն՝ «ԱՊՀ -2014. Զբոսաշրջության տարի» թեմայով Մոսկվա-Կիեւ-Աստանա-Քիշնեւ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:

«Այս տարի մենք ցանկանում էինք Քիշնեւում գինու զբոսաշրջության վերաբերյալ կոնֆերանս կազմակերպել: Պարզ է, որ ամեն երկիր իր «հաղթաթուղթն» ունի զբոսաշրջության տեսանկյունից: Դրանից ելնելով՝ մեզ համար այն գինու զբոսաշրջությունն է»,-ընդգծել է Ռուսսուն:

Նա նաեւ նշել է, որ շեշտը դրվում է գյուղական զբոսաշրջության զարգացման վրա:

Նշենք, որ այս տարի ԱՊՀ-ում հայտարարված է »Զբոսաշրջության տարի»: