«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԿԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով՝ փակում ենք բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից»։

Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են  դռները», այլ այդ դռներից օգտվելու համար  հստակ գին են սահմանում՝ 8,5 մլն դրամ։ Այսինքն՝ դռները փակում են  միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար եւ հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, քանի որ վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում