Բրազիլիայում զանգվածային խռովությունների արդյունքում 32 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ փերվարի 12-ին Բրազիլիայի գյուղացիական շարժման 15 հազար մասնակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել նախագահի պալատի, կրթության նախարարության եւ Ազգային կոնգրեսի մոտ:
Նշվում է, որ տուժածների մեծամասնությունը ոստիկաններ են, որոնք ցրում էին ցույցը` օգտագործելով արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:
Ցույցի մասնակիցները նախագահ Դիլմա Ռուսեֆից պահանջում էին ագրարային բարեփոխումներ անցկացնել, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Նախագահը հրաժարվել էր դուրս գալ ցուցարարների մոտ, սակայն Շարժման պահանջների ցուցակը հանձնվել էր նախագահի նեկայացուցիչ Ժիլբերտ Կարվալյուին:




























