Որբերին որդեգրելու ռուսական օրենքները պաշտոնապես լրացվել են միասեռական ամուսնությունները թույլատրած երկրներին երեխաներ հանձնելու սահմանափակումներով, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փետրվարի 13-ին տեղեկացնում է կառավարության կայքը:
Որդեգրման մասին օրենքի փոփոխությունները հաստատվել էին կես տարի առաջ Պետդումայում ընդունված օրենքի զարգացումներում, դեռ այն ժամանակ այն ընդգրկվել էր Ռուսաստանի Ընտանեկան օրենսգրքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Օրենքի իրագործումը կնպաստի առանց ծնողների խնամակալության մնացած երեխաներին` ՌԴ քաղաքացիների եւ օտարերկրացիների ընտանիքներում որդեգրման հանձնելու կարգի կատարելագործմանը, եւ կապահովի նման երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը», - փաստաթղթի հիմնավորան մեջ նշում է կառավարությունը։




























