Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 13-ի ժամը 09.30-ի դրությամբ, բաց են եւ անցանելի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 1-5-րդ կմ-ում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: