Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հակակառավարական եւ կառավարամետ ակցիաների ընթացքում առնվազն մարդ է մահացել: Հաղորդվում է, որ սպանվել է իշխանությունների մեկ կողմնակից:
Ընդդիմությունն, իր հերթին, հայտնել է, որ երկու ցուցարարի մահվան մասին: «Այստեղ սպանել են երկու վենեսուելացիների այն բանի համար, որ իրենց ձայնն են բարձրացրել իշխանությունների դեմ»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Կարակասում կառավարության հակառակարոդների եւ կողմնակիցների զանգվածային ակցիաներ են տեղի ունենում:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է գլխավոր դատախազի գրասենյակի վրա հարձակվելու մեջ, եւ տեղի ունեցածը համարել պետական հեղաշրջման փորձ: Ցուցարարները մի շարք պահանջներ են ներկայացրել իշխանություններին՝ սկսած ապրանքների գների իջեցումից մինչեւ այլախոհներին դեմ ճնշումների դադարեցում:




























