Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 12-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Տառերի պուրակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 77 VV 711 համարանիշի ավտոմեքենան:




























