Հայպետֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին հանդիսատես է մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Շտապօգնությունից»:

Նրանք ահազանգը ստացել են 19.18 րոպեին, 19.23-ին բրիգադը եղել է տեղում, սակայն հանդիսատեսը՝ 74-ամյա Լուսինե Մինասյանը, արդեն մահացած է եղել: «Երբ որ բրիգադը տեղում էր, ինքը մահացած էր, անմիջապես եկել են ոստիկանները, դիակը տանելու բրիգադ»: Թե ինչն է մահվան պատճառը, պարզ կլինի դիահերձումից հետո»,- հայտնել են «Շտապօգնությունից»: