Ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: 1987թ ծնված Էդգար Մանուչարյանն ավելի վաղ հանդես է եկել «Այաքս» երիտասարդական թիմի կազմում, այժմ խաղում է Եկատերինբուրգի «Ուրալում» ու Հայաստանի հավաքականում:

«Էդգար Մանուչարյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարեւորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- ասել է  նախարար Յուրի Վարդանյանը:

Ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը՝ ծնված 1988թ Դաղստանում, 2010-ից ի վեր հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Երկու մարզիկների համար էլ զինծառայությունը հետաձգվում է՝ կապված Հայաստանի դրոշի ներքո արդյունավետ հանդես գալու հետ: