Բաքվում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, պայթյունը տեղի է ունեցել «Ազադիգ» մետրոյի կայարանից ոչ հեռու տեղակայված սրճարանում: Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը այդ հաստատության նկուղում գազի արտահոսքն է եղել: Դեպքի վայր են ուղեւորվել շտապօգնության յոթ բրիգադներ:

Երեք տուժածների տեղում օգնություն է ցուցաբերվել: Նրանցից երկուսը կանայք են, մեկը՝ տղամարդ: Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:

Շինությունը փլուզվել է: Ինչպես աղբյուրն է ընդգծում, շինության շինարարությունը դադարեցվել է: Պայթյունն այնքան հուժկու էր, որ զգացվել է մոտակա տներում: