Ադրբեջանի բանակում գրանցվել է հերթական միջադեպը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ադրբեջանական բանակի զինծառայողը կրակել է իր ծառայակցի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել ՊՆ N զորամասում, որը տեղակայված է Նախիջեւանում: Զորամասի սպա լեյտենանտ Էմին Գումբատովը անզգուշաբար կրակ է բացել: Փամփուշտը վիրավորել է ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին: Նրան հոսպիտալ են տեղափոխել: ՊՆ-ում ԱՊԱ-ին հաստատել են այդ փաստը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:



























