ԱՄՆ-ի Սկաուտների ազգային կազմակերպության անդամների թիվը վերջին տարվա ընթացքում կրճատվել է 6%-ով:
Ըստ կազմակերպության անդամների՝ թվաքանակի անկումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ անցյալ տարվա մայիսին Սկաուտների ազգային կազմակերպությունը կողմ է քվեարկել իրենց շարքեր անչափահաս գեյերի եւ լեսբուհիների վերադարձին, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով The Associated Press-ը:
Հաղորդվում է, որ չնայած անցյալ տարվա մայիսին ընդունված որոշմանը, ավագ մարզիչ գեյերը նախկինի պես չեն կարող աշխատել սկաուտների ճամբարներում:
Ներկայումս Սկաուտների ազգային կազմակերպությունում հաշվվում է 2,5 միլիոն դեռահաս եւ 1 միլիոն չափահաս:



























