Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը սպառնում է նորից հացադուլ հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալը մարզի դատախազին դիմում է ուղարկել, որտեղ նշում է նոր հանգամանքներ եւ պահանջում, որպեսզի իր գործով նոր քննություն կատարվի:
«Դատախազի պատասխանից է կախված՝ Արտակ Կարապետյանը հացադուլ կհայտարարի, թե ոչ, հավանաբար մյուս շաբաթվա մեջ պատասխան են ակնկալում: Որոշ փաստեր կան, որոնց վերաբերյալ պահանջում է նոր քննություն կատարել»,- հայտնեց փաստաբանը:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանը չէր ընդունել նրանց բողոքը եւ այն ետ էր վերադարձրել:
Հիշեցնեք, որ 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:
Դատարանը երիտասարդին դատապարտել է երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում, եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը` վերջնական պատիժ նշանակելով 15 տարի ազատազրկումը:



























