Փրկարար ծառայությունը փետրվարի 13-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՕՕ 670 և «ԿամԱԶ» մակնիշի 29 UL 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Ա.Ռ.-ն, 1957 թ. ծնված Ս. Ռ.-ն և 1985 թ. Ժ. Ս.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողճական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: