Ինդոնեզիայում Կելուդ հրաբխի ժայթքման պատճառով փակվել են միջազգային երեք օդանավակայանները: Վատ տեսանելիությանպատճառով Տրանսպորտի նախարարությունը  հայտարարել էր Սուրաբաե, Ջոկյակարտա եւ Սոլո քաղաքների օդանավակայանները փակելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճավա կղզուց տարհանվել են հազարավոր մարդիկ: 

Նշվում է, որ Կելուդ հրաբուխը Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից է: 1919թ. ժայթքման հետեւանքով հարյուրավոր գյուղեր ջնջվել էին երկրի երեսից, զոհվել էր հինգ հազար մարդ: