Եմենի մայրաքաղաք Սանայի կենտրոնական բանտի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է յոթ զինծառայող եւ երեք գրոհային:
Հաղորդվում է, որ հարձակումից անմիջապես առաջ գրոհայինները բանտի գլխավոր մասնաշենքում մի քանի ինքնաշեն ռումբ են պայթեցրել եւ ականանետներից կրակ բացել: Դրանից հետո հարձակվողները փոխհրաձգություն են սկսել բանտապահների հետ:
Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը: Մի քանի ռումբ է պայթել քաղաքի միջազգային օդանավակայանի եւ երկրի ներքին գործերի նախարարության հարեւանությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























